ECS logo

 

Հարգելի բարեկամ
Ողջունում եմ Ձեզ Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի պաշտոնական կայքում և ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել կայքի այցելուներին: Կայքը հնարավորություն կտա ծանոթանալու Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի գործունեությանը, համագործակցություններին, կրթության բարեփոխումների ընթացքում իրականացվող ծրագրերին, քոլեջի զարգացման ընթացքին: Քոլեջը ցանկանում է ակտիվ մասնակցություն ցուցաբերել համակարգում մասնագիտական ոլորտի խնդիրների քննարկումներին և իր հնարավորությունների շրջանակում նպաստել հանրության մեջ մասնագիտական կրթության մասին տեղեկատվության և այդ համակարգի հեղինակության բարձրացման խնդրի լուծմանը:

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Խաչանուշ Սարգսյան

 

 


 

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ

ՈՒսումնական հաստատությունում
մեծ եռուզեռ էր տիրում:
Բազում հյուրեր է ընդունել այս կրթօջախը: Անվանի նկարիչներ, աշխարհահռչակ գիտնականներ, դեսպաններ… Սակայն նախարարի հետ քոլեջում հանդիպելու համար առանձնահատուկ սպասում կար: Կատարված աշխատանքի քննության և գնահատման յուրահատուկ այդ ձևը մեծ ոգևորություն կարող էր առաջ բերել դասախոսների և ուսանողների շրջանում:
Կրթօջախն ուշադրության կենտրոնում էր …
ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը, նախարարի խորհրդական Ռ.Աբրահամյանի, Կրթության Ազգային ինստիտուտի փոխտնօրեն Տ.Սահակյանի, մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ այցելեց Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ: Նախարարը հետաքրքրվեց ուսումնական հաստատության առջև կանգնած խնդիրներով, քննակվեց քոլեջի տարածքի ընդլայնման խնդիրը, կոլեկտիվի հետ հանդիպման ընթացքում հանգամանորեն անդրադարձան մեթոդական աշխատանքների կազմակերպմանը, կադրերի վերապատրաստումներին, մոդուլային ծրագրերի ներդրման աշխատանքներին:


ԱՐԺԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻ ՎԱՍՏԱԿԻՆ

Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, տասնամյակներ շարունակ լինելով մարզում գործող միակ պետական կրթական հաստատությունը, իր գործունեությամբ դարձավ կրթության և դաստիարակության մի յուրատեսակ դարբնոց, որտեղ կրթվեց, հղկվեց, դաստիարակվեց վաղվա քաղաքացին... Այս ամենում իր անուրանալի ավանդն ունեցավ քոլեջի տնօրեն Խաչանուշ Սարգսյանը, ով 90-ականների դժվարին տարիներին անգամ չընկրկեց դժվարությունների առջև, կարողացավ հմտորեն կազմակերպել կրթության գործընթացը, իսկ վերջին տարիներին քոլեջի համար գոյատևման էտապից ապահովել զարգացման և առաջընթացի էտապ, քայլել ժամանակին համահունչ, նոր պահանջներին համընթաց...
Եվ ահա եկել էր գնահատման, արվածի արժևորման պահը. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը Եղեգնաձորի պետական քոլեջի տնօրեն Խաչանուշ Սարգսյանին կրթության բնագավառում մատուցած ծառայությունների և երկարամյա գործունեության համար պարգևատրեց ոսկե հուշամեդալով:
Հուշամեդալի հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ քոլեջում. ներկա էին Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը, փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, կրթության և գիտության նախարարության միջին մասնագիտական և նախնական կրթության բաժնի աշխատակիցները, կրթության և մշակույթի բնագավառի ներկայացուցիչներ, այլ հյուրեր:
Հնչեցին ելույթներ, շնորհավորանքի խոսքեր, մեկ անգամ ևս կարևորվեց քոլեջի դերը մարզի երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում և տիկին Սարգսյանի անմնացորդ նվիրումն այս գործի հմուտ կազմակերպման առումով:
Մարզպետ Ս. Բագրատյանն իր խոսքում կարևորեց քոլեջում ուսուցանվող մասնագիտությունների ցանկի ընդլայնման խնդիրը` հատկապես արհեստագործական ուղղվածության, քանի որ մեր աշխատաշուկայում այսօր կա որակյալ բանվորների և մասնագետների պահանջարկ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Copyright © 2002-2012