Logo

Տեղեկություն Եղեգնաձորի պետական քոլեջի գործունեության մասին

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Եղեգնաձորի պետական քոլեջը Վայոց Ձորի մարզի միակ պետական ուսումնական հաստությունն է միջին և նախնական մասնագիտական կրթության համակարգում: Հիմնադրվել է 1971թ., որպես էլեկտրամեխանիկական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղ` ապահովելով Եղեգնաձորի “Էլեկտրասարք” և “Ռելեների” գործարանների անհրաժեշտ կադրերով:
Հաշվի առնելով հանրապետությունում սոցիալ-տնտեսական հարաբերությունների և աշխատաշուկայի պահանջները, ինչպես նաև տնտեսագիտական կրթության անհրաժեշտությունը, 1993թ. – ից մասնաճյուղը վերապրոֆիլավորվել է ֆինանսատնտեսագիտական մասնագիտությունների գծով: Որպես առանձին միավոր գործում է 2001թ. – ից հնարավորություն ունի էլ ավելի ընդարձակելու մասնագիտությունների ցանկը և տարածաշրջանը ապահովել;ու միջին և նախնական կրթությամբ մասնագետ – կադրերով, իր գոյության ընթացքում տվել է շուրջ 3760 շրջանավարտ, 32 մասնագիտությունների գծով:
Ուսումնական հաստատությունը աշխատում է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հետ: Յուրաքանչյուր տարվա համար նախատեսվող ընդունելության պահանջը ըստ մասնագիտությունների, ձևավորվում է մարզպետարանի համապատասխան բաժինների հետ համատեղ, տարածաշրջանի աշխատաշուկայի ուսումնասիրությունների արդյունքով` մասնագիտությունների ընտրման չափանիշ ընդունելով արդիականությունը և պահանջարկը:
Կարևորելով ուսումնական հաստատության դերը և հաշվի առնելով ուսումնական շենքի անհարմարությունը, դեռևս 1989թ. կառավարության որոշմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվերով սկսվել են 150 տեղանոց հանրակացարանային շենքի կառուցման աշխատանքները, որը հնարավորություն պիտի տար ուսումնական հաստատությանը ընդարձակելու նաև ուսումնական մասի անհարաժեշտ տարածքը: Սակայն երեկրի վիճակի կտրուկ փոփոխության պատճառով շինանարարական աշխատանքներն ընդհատվել են:
ՀՀ կառավարության 2006թ. թիվ 1675 - որոշմամբ Եղեգնաձորի պետական քոլեջին է հատկացվել ևս մեկ մասնաշենք ուսումնական հաստատության գործունեությունն ընդլայնելու նպատակով:
Եղեգնաձորի պետական քոլեջում իրականացվող կրթության մասնագիտությունների ցանկը լիարժեքորեն համապատասխանում է մարզի զարգացմանը խթանող մասնագիտություններին: Պետական և մասնավոր ոլորտներում, հաշվապահների, ֆինանսիստների, ինժեներ տեխնիկների, կրթության բնագավառում` հայոց և օտար լեզուներ դասավանդողների, ինֆորմատիկայի բնագավառում` տեխնիկների, իրավապահ մարմիններում` իրավագետների, սպասարկման ոլորտում` պահանջվող արհեստագործական կրթությամբ մասնագետների կրթության իրականացումը լիարժեքորեն համապատասխանում են մարզի զարգացման ծրագրերին:
Քոլեջում իրականացվող նախանական մասնագիտությունների ուսուցումը համահունչ են գյուղատնտեսության բնագավառին և սպասարկման ոլորտի զարգացման ծրագրերին: Գյուղատնտեսության զարգացման հեռանկարային ծրագիրն ընդգրկում է գինու և հյութերի արտադրության ընդլայնում, որին համապատասխանում է քոլեջում իրականացվող “Գինու և հյութերի արտադրություն” մասնագիտությունը:
Մշակութային և սպասարկման բնագավառի զարգացմանը զուգընթաց քոլեջը պատրաստում է տեխնիկ ինժեներներ, անց է կացնում գիդերի վերապատրաստման, կարի և հագուստի մոդելավորման, վարսահարդարների, խոհարարների դասընթացներ, ինչպես նաև պատրաստում է կադրեր` “Փայտի գեղարվեստական մշակում” մասնագիտությամբ:
Առևտրի զարգացմանն օգնող հանգամանք է փոքր և միջին բիզնեսի մասնագետ – կադրերի առկայությունը: Այդ բնագավառը նույնպես քոլեջն ապահովում է համապատասխան մասնագետներով: Քոլեջում իրականացվող բազմաթիվ ծրագրերը և աշխատանքի անցած շրջանավարտների կարողությունները վկայում են, որ քոլեջի կոլեկտիվն ի զորու է հաղթահարելու դժվարությունները և իրականացնելու հասարակական կյանքի տարբեր բնագավառների համար, պետական կրթական չափորոշիչներին համապատասխան և մարզի աշխատաշուկայի արդի պահանջների բավարարմանը նպատակաուղղված մասնագետ կադրերի պատարաստման գործը:

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ ԽԱՉԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Խաչանուշ Երեմի Սարգսյանը ծնվել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում:
1971թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցել Ռինդի միջնակարգ դպրոցում:
1972թ. ընտրվել է Կոմերիտմիության Եղեգնաձորի շրջանային կոմիտեի քարտուղար:
1980թ. - ին գործուղվել է Երևանի էլեկտրոմեխանիկական տեխնիկումի Եղեգնաձորի մասնաճյուղ, որպես տնօրեն:
1993թ. հաշվի առնելով երկրի սոցիալ–տնտեսական պայմանները ,ուսումնական հաստատությունը վերապրոֆիլավորվել և դարձել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումի մասնաճյուղ, Խ. Սարգսյանը աշխատել է տվյալ հաստատությունում որպես տնօրեն:
2001թ. Երևանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի Եղեգնաձորի մասնաճյուղն առանձնացել և դարձել է Եղգնաձորի պետական քոլեջ,որտեղ Խ.Սարգսյանը որպես տնօրեն աշխատել և շարունակում է աշխատել մինչ օրս:

 ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ

Հեղինակ է բազմաթիվ գրանտային ծրագրերի,որոնց իրականացումը նպաստել է ուսումնական հաստատության գոյատևմանը:
1997թ. Համակարգչային ուսուցման կենտրոնի ստեղծում -,,ՓԵ,,կազմակերպության օժանդակությամբ
1997թ ,, Փոքր բիզնես,-ի ուսուցում - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության օժանդակությամբ
2001թ. Ինտերնետ կենտրոնի ստեղծում-IREX-ի ֆինանսավորումով 7 տարի ժամանակով
2002թ. ,,Ընդդեմ համամարդկային ոճրագործությունների,, թեմայով ցուցահանդեսների կազմակերպում , թվով 25 երեխաների համակարգչային նկարչական ծրագրի ուսուցում - IREX-ի ծրագիր
2003թ.,, Եղեգնաձորը որպես տուրիզմի կենտրոն,,- IREX-ի ծրագիր
2003-2005թթ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության ծառայության վարչություն» -ՈՒսուցման կարճաժամկետ ծրագրերի իրականացում, մրցույթյին ծրագրեր` տարբեր մասնագիտությունների գծով
2006-2007թթ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ տարածաշրջանի ուսուցիչների վերապատրաստում/ Համակարգչային ուսուցման ծրագիր/ 2006-2008թթ.Գերմանական DVV international կազմակերպության օժանդակությամբ իրականացվել է «Գիդերի վերապատրաստում.» և «Կար և հագուստի ձևավորում» վերապատրասման ծրագրերը
2009թ-«Աշխարհի Միացյալ Քոլեջներ» կազմակերպության Իտալական և Բրիտանական քոլեջների ուսանողների հետ «Ամառային ճամբար` Հայաստանում» ծրագրի շրջանակներում պատմական հուշարձանների վերականգնման և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում

 

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

Դասավանդման արդյունավետ մեթոդների, մանկավարժության, հոգեվերլուծության ¨ դաստիարակչական այլ խնդիրների վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ է:
1997թ-ից զբաղվում է նաև համակարգչային գրաֆիկայով ունի շուրջ 1200 ուշադրության արժանի գեղարվեստական գործեր:Ունեցել է անհատական ցուցահանդեսներ:
2002թ.- Ստեղծագործական աշխատանքներից 130-ը անիմացիոն ֆիլմի տեսքով ներկայացվել է Ավստրիայի Գրաց քաղաքում կայացած համակարգչային գրաֆիկական աշխատանքների միջազգային ցուցահանդեսին , առաջնություն շահել ¨ մեծ ուշադրության է արժանացել:
2002թ. -Բուենոս-Այրեսում կայացած Կանանց միջազգային ֆորումին մասնակցելու իրավունք է ստացել, ներկայացրած թեզը և աշխատանքները հրատարակվել են ֆորումի կողմից :
2003թ. սեպտեմբերին 150 աշխատանք ներկայացվել է Ավստրիայի Կլագենֆուրտ քաղաքում կազմակերպված համակարգչային գրաֆիկայի միջազգային ցուցահանդեսին , ,առաջնություն է շահել և հրավերներ ունեցել մի շարք քաղաքներից-Բուենոս-Այրես 2002թ, Վիեննա, Վենետիկ 2003թ ,Փարիզ 2005թ., Չիկագո 2009թ: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ ,ներկայացրել է թեզեր:
Իր գործի նվիրյալն է, որի արդյունքում ուսումնական հաստատությունն այսօր համարվում է մարզի ավանդույթներով հարուստ, իր ուրույն դեմքն ունեցող կրթօջախը:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Խաչանուշ Սարգսյանի ստեղծագործություններից