LogoHeading

Միջոցառումներ

 

ՔՈԼԵՋԸ` ԻՆՔՆԱՏԻՊ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ

Տասնամյակների գեղեցիկ ավանդույթ է դարձել Վայոց ձորում հոկտեմբերին նշել Բերքի տոնը. այն կարծես «գյուղատնտեսական» տարվա աշխատանքների ինքնատիպ հանրագումարն ու ամփոփումը լինի, աշխատասեր մարդու և առատաձեռն բնության ներդաշնակ բարեկամության արդյունքը: Այս տարի մեծ ժողովրդականություն վայելող տոնին համակցել էին նաև հայտնի վայոցձորցու` Նորավանքի ճարտարապետ Մոմիկի ծննդյան 750-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը, որի շրջանակներում Նորավանքում բացվեց Մոմիկի թանգարան, վերաբացվեց Հայաստանի ազգային պատկերասրահի Եղեգնաձորի մասնաճյուղը, կազմակերպվեցին միջոցառումներ Գլաձորի թանգարանում: Հանդիսությանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախարարներ, մշակույթի գործիչներ և այլ բարձրաստիճան այրեր: Եղեգնաձորի պետական քոլեջը նույպես իր ակտիվ մասնակցությունը ցուցաբերեց տոնակատարությանը` ինքնատիպ նախաձեռնություներով նոր շուք ու փայլ հաղորդելով նրան: Քոլեջի 100 ուսանողներ կրում էին սպիտակ շապիկներ, որոնց վրա պատկերված էր Գլաձորի թանգարանի խորհրդանիշը և գրված էր Մոմիկ-750 (ի դեպ, բոլորը ձեռքի աշխատանքներ էին): Նրանք կրում էին նաև ցուցապաստառներ`» Մոմիկ - 750
«վերտառությամբ: Իսկ քոլեջի ներկայացրած սեղաններն աչքի էին ընկնում իրենց բացառիկությամբ. ցուցադրվում էին ուսանողների կողմից փայտի գեղարվեստական մշակմամբ պատրաստված հրաշալի նմուշներ, արվեստի փոքրիկ գլուխգործոցներ, իսկ» Հասարակական սննդի «բաժնի ուսանողների պատրաստած» մրգային ծաղկեփունջը «,քանդակված զարդանախշերով դդումը, ձևավորված ձմերուկը իրենց գեղեցկությամբ չէին զիջում փայտե քանդակներին:
Գնահատելով Եղեգնաձորի պետական քոլեջի կատարած աշխատանքներն այս հանդիսության ժամանակ և ընդհանրապես մարզի երիտասարդության կրթության ¨ դաստիարակության բնագավառում` Վայոց ձորի մարզպետ Ս. Բագրատյանը քոլեջին շնորհեց շնորհակալագիր:

 

 

Քոլեջը` առաջին պատվավորտեղում

 

 

Եղեգնաձորի պետական քոլեջը` հանձին ուսանողական խորհրդի, ակտիվորեն մասնակվում է մարզի երիտասարդական կյանքին, հանդես է գալիս ինքնատիպ նախաձեռնություններով ու գեղեցիկ մտահղացումներով, ընդգրկվում է մարզում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների աշխատանքներում: Սերտ է համագործակցությունը հատկապես մարզային երիտասարդական կենտրոնի հետ: Վերջինս սեպտեմբերին կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ քոլեջի,եԳիտելիք «համալսարանի և Երևանի տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողների միջև: <br>
Քանի որ խաղը նվիրված էր ՀՀ Անկախության տոնին, ուստի հարցերի շրջանակն ընդգրկում էր հայ ժողովրդի պատմության, հատկապես վերջին երկու տասնամյակների կարևոր իրադարձություններն ու հիշարժան դեպքերը: <br>
Ընդհանուր հաշվարկի արդյունքում քոլեջի ուսանողները գրավեցին առաջին պատվավոր տեղը` արժանանալով կենտրոնի կողմից պատվոգրի և մրցանակի:

Քոլեջի ուսանողական խորհուրդը իր կարևոր դերն ունի բոլոր միջոցառումնեի կազմակերպման գործում

 

 

Քոլեջի առօրյայից

 

 

Ամառային ճամբար` Հայաստանում Իտալական և Բրիտանական քոլեջների ուսանողների համար



 




Քոլեջի ուսանողները սիրում են նաև սպորտով զբաղվել