LogoHeading

§ՈՒսանող¦

ՓԵՏՐՎԱՐ 2010

ԳԻՏԵԼԻՔԸ ՈՒԺ Է ...

ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՊԱՐԲԵՐԱԹԵՐԹ /տպագրվում է 1997թ.-ից/ ՓԵՏՐՎԱՐ 2010թ

 

«ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՄԵԾ ԵՐԱԽՏԱՎՈՐ

Եղեգնաձորի պետական քոլեջը, կարևորելով կատարած կրթական և դաստիարակչական եզակի դերը Վայոց ձորի մարզում, իրականացրել է բազմաթիվ կրթական ծրագրեր գործազուրկների, մեծահասակների ուսուցման, վերապատրաստման ուղղությամբ: Այժմ քոլեջը համագործակցում է «Անուշավան Աբրահամյան Կրթական հիմնադրամիե հետ,որը բարեկարգման, նորոգման և արհեստագործական մասնագիտությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ մեծ ներդրումներ է կատարում:
«ԱԱ կրթական հիմնադրամիե հովանավորությամբ վերանորոգվել էր շենքի տանիքը, տեղադրվել է ջեռուցման լոկալ համակարգ , փոխվել են պատուհանները, և արհեստագործական ուսուցումը մարզում զարգացնելու նպատակով բացվել է չորս արհեստագործական մասնագիտություններ` «Հասարակական սնունդե, «Վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարումե, «Կարի արտադրության տեխնոլոգիաե, «Շինարարական և ներքին հարդարման աշխատանքներե: Նշված մասնագիտությունների ուսուցման համար մարզի պահանջներին և աշխատաշուկային համապատասխան քոլեջը ստացել էր անհրաժեշտ սարքավորումներ և պարագաներ:
«Անուշավան Աբրահամյանե կրթական հիմնադրամը հոգ է տանում մարզի ուսանողների համար, որպեսզի երիտա-սարդները չլքեն իրենց բնակավայրը , ուսանելու համար ստեղծում է բարենպաստ պայմաններ, ապահովում է սարքավորումներով, համա-պատասխան գործիքներով:

 

ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՔՈԼԵՋՈՒՄ

(Ուսուցման առկա խնդիրների շարքից)

Եղեգնաձորի պետական քոլեջը կրթական գործընթացում փորձում է քայլել ժամանակին համընթաց, օգտագործել ուսուցման արդյունավետությունն ապահովող ժամանակակից մեթոդներ, գտնել ուսանողների կրթական մակարդակի առավելագույն բարձրացմանն ու բազմակողմանի զարգացվածությունը նպաստող նոր ուղիներ: Սակայն սրանից չի կարելի եզրակացնել, որ քոլեջի դասախոսները մերժում են ուսուցման ու դաստիարակության այն ավանդական մոտեցումներն ու ձևերը, որոնք կազմում են կրթության և դաստիարակության հիմնախարիսխը, էական բնութագիրը. նրանք փորձում են արդյունավետ կերպով համատեղել ավանդականի օգտակար և հրաշալի ավանդույթները և ժամանակակից մեթոդները:
Այսօր դասախոսների մշտական ուշադրության կենտրոնում է ոչ միայն ինչ սովորեցնելը, այլև ինչպես սովորեցնելը. չէ՞ որ փոփոխության են ենթարկվում նաև գիտելիքներ հաղորդելու ձևերն ու մեթոդները :
Մանկավարժության մեջ ընդունված է դիտարկել ուսուցման երեք հիմնական ձև.
ա/ սերտողական /դոգմատիկ/
բ/ բացատրական կամ ակտիվ
գ/ պրոբլեմային կամ ակտիվ:
Քոլեջի դասախոսները, ելնելով արդի պահանջներից, այլևս չեն բավարարվում ուսուցման առաջին երկու ավանդական ձևերով. չէ՞ որ ուսուցման սերտողական ձևը ենթադրում է գիտելիքների և ստացած ինֆորմացիայի պարզ մտապահում կամ կուտակում, իսկ բացատրական ձևի նպատակը գիտելիքները սովորողի գիտակցությանը հասցնելն է, ինչի շնորհիվ այն դառնում է ավելի կիրառելի: Ուսուցման ավանդական ձևերը լուծում էին կոնկրետ պրագմատիկ խնդիրներ /գիտելիքների հաղորդում, կարողությունների և հմտությունների ձևավորում և այլն/,որի պարագայում էլ ուսանողների գիտելիքների զարգացումը դառնում էր ուսուցմանը ածանցված, հատուկ չպլանավորված արդյունք:
Զարգացնող ուսուցման մարտավարությունն ուղղված է ուսանողների կամ աշակերտների ներուժի բացահայտմանը և զարգացմանը: Այս երեք ձևերը ներդաշնակորեն և հմտորեն զուգակցվում են քոլեջի դասախոսների աշխատանքում, ինչն արդեն տալիս է իր ցանկալի պտուղները: Ուսանողների մոտ ավելի ու ավելի են դրսևորվում ընդհանուր զարգացվածություն, տրամաբանական դատողության զարգացման և ինքնուրույն եզրահանգումների ունակություններ:
Այսպիսով, քոլեջի դասախոսական կազմն իր առջև մշտապես մի գերխնդիր կամ գերնպատակ ունի, այն է`անընդհատ որոնել և գտնել ուսուցման նորանոր ուղիներ և եղանակներ` ի նպաստ ուսանողների լիարժեք և բազմակողմանի կրթություն ստանալուն:

ՔՈԼԵՋԻ ԱՊԱԳԱ ՖԻՆԱՆՍԻՍՏՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՄԱՐԶՈՒՄ

 

- Ապրանքաշրջանառության ծավալները կրճատվել են մոտ երեք անգամ: Հատկապես տուժել է մանր և միջին բիզնեսը: Մինչև 10 մլն. դրամի դրամաշրջանառություն ունեցող խանութներից մոտ 50-ը դադարեցրել են իրենց գործունեությունը, 15-40 մլն. դրամի դրամաշրջանառություն ունեցող խանութները որոշակիորեն դիմակայում են տնտեսական ճգնաժամի հետևանքներին, սակայն հիմնականում աշխատում են վնասով:
- Արտաքին տրանսֆերտների ծավալները կրճատվել են 70-80 տոկոսով:
- Տարադրամի փոխանակման կետերում մոտ 70-80 տոկոսով կրճատվել են արտարժույթի փոխանակման ծավալները, նկատվում է արտարժույթի արհեստական դեֆիցիտ:
- ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կրճատվել է 80-90 տոկոսով, տեղում ավելացել է գործազրկության մակարդակը: «Ֆինանսներ»
- Բանկերին չեն տրամադրվում ապառիկ վառաքի ֆոնդեր, որի հետևանքով ազգաբնակությունը չի կարողանում իրականացնել ապառիկ գնումներ: Զգալիորեն կրճատվել են վարկավորման ծավալները, տրամադրվում են հիմնականում փոքր վարկեր` մինչև 300 հազար դրամ:
- Մոտ 60 տոկոսով պակասել են անշարժ գույքի առք ու վաճառքի ծավալները, գործարարները խուսափում են կատարել առևտրային գործարքներ կամ ներդրումներ:
- Նկատվում է սոցիալ – կենցաղային վիճակի վատթարացում, հատկապես այն ընտանիքներում, որոնք ֆինանսական աջակցություն էին ստանում արտերկրից, այդ թվում` ՌԴ-ից: Շինարարական կազմակերպությունները կրճատում են աշխատողների թիվը` շինարարության ծավալների և ներդրումների սպասվելիք կրճատումների պատճառով:
«Ֆինանսներ» մասնագիտության ուսանողներ

 

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Գրքերի աշխարհ` հրաշալի,տարօրինակ ու բազմազան: Ինչպե՞ս կարելի է չսիրել գրքերի յուրօրինակ աշխարհը, չթափանցել նրա խորդուբորդ և միաժամանակ հարթ ճանապարհները: Լայն մտահորիզոն ունենալու, գեղագիտական ճաշակ զարգացնելու և հարուստ ներաշխարհ ձևավորելու համար անհրաժեշտ է թափանցել գրքերի հեքիաթային աշխարհ, ծանոթանալ նրա բնակիչների հետ, ընդօրինակել նրանցից միայն լավն ու բարին: Ի վերջո գրքերում ենք մենք ծանոթանում չարի ու բարու, գեղեցիկի ու տգեղի, գիտունի ու տգետի ու բազմաթիվ այլ հերոսների հետ: Ըստ այդմ էլ մեր կյանքում մենք ընտրում ենք կամ ճիշտ, կամ էլ սխալ ուղի կամ հաղթում ենք և կամ էլ պարտվում: Գիրք կարդալով` երբեմն էլ փորձում ենք նմանվել այս կամ այն հերոսին, հաճախ էլ հայտնվում ենք մի երազային աշխարհում, որտեղ ամեն ինչ ներկված է հազարերանգ գույներով, ամենուրեք լույսեր են ու ծաղիկներ:
Ես շատ եմ սիրում հայտնվել սիրային արկածներով լի գրքերի աշխարհում, որտեղ գերիշխում է սերը, ինչն էլ դրդում է հերոսներին գնալ խելահեղ արկածների ետևից և գտնել իրենց երջանկությունը:
Մի՞թե հաճելի չէ ընթերցել այնպիսի մի գիրք, որտեղ հերոսները մոլորվել են ծովափին և ստիպված են գիշերել այնտեղ:Ողջ գիշեր նրանց են հետևում տիեզերքի բյուրավոր աստղերը, փչում է մեղմ զեփյուռը, որի տրամաբանական շարունակությունն էլ կլինեն փոքրիկ խարույկը,գիթառի մելամաղձոտ հնչյունների նվագակցությունը և սիրելիի ականջին լսվող սիրո հազարավոր խոսքերը :
Ցավոք, գրքերի աշխարհի մասին մենք շատ քիչ բան գիտենք և նման ենք այն եղնիկին ,որը գիշերը կանգնել է բարձր սարի գագաթին և նայում է լույսերով ողողված քաղաքին` չհասկանալով` ինչ է կատարվում այնտեղ:
Յուրաքանչյուր ոք իր կյանքը չպետք է պատկերացնի առանց գրքի, որովհետև գիրքն է մարդուն դարձնում կիրթ և գիտակ , օգնում հաղթահարել բազում խոչընդոտներ և գտնել հազարավոր հարցերի պատասխաններ:

Գրքերի աշխարհ , հրաշալի աշխարհ
Քո լույսով ենք միշտ մենք քայլում վստահ ,
Դու ցույց ես տալիս կյանքի ճանապարհ,
Մեզ ուղեկցելով մի հեքիաթ աշխարհ:


 

«ԵՂԵԳՆԱՁՈՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՇԱՐՔԵՐՈՒՄ»

«2007թ. աղքատության կրճատման, նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում բարեփոխումների իրականացման ճանապարհով» ծրագրի շրջանակներում Եղեգնաձորի պետական քոլեջը հասել է աննախադեպ հաջողությունների: Հաջողությունների նմանօրինակ բնութագրությունը պատահական չէ, քանի որ կրթօջախն իր գոյության 38 տարիներից 30-ը գոյատևել է որպես մասնաճյուղ: 70-80-ական թվականներին, մասնաճյուղի պահպանման խնդիրները դրված են եղել մայր ուսումնական հաստաությունների վրա և բնականաբար մասնաճյուղին հատկացված գույքը, սարքավորումները, լաբորատոր սարքերը եղել են միայն օգտագործված և հնամաշ:Կրթօջախին պատկանող գույքը վաղուց արդեն մաշվածության պատճառով իր արժեքը կորցրած, սակայն խնամքով բազմիցս նորոգվել և օգտագործվում էր: Կրթօջախում իրականացված բազմաթիվ ծրագրերը, կարծես թե, շունչ տվեցին նրան, և կոլեկտիվի համառ ջանքերով մասնաճյուղը առանձնացավ, դարձավ առանձին միավոր, դժվարությամբ հավաքագրվող ուսման վճարներով կրթօջախը մի կերպ հոգում էր իր պահպանման ծախսերը: Եվ այդ պարագայում, ի՞նչ խոսք կարող էր լինել շենքի հիմնանորոգման կամ նոր գույքի, առավելապես` նորագույն սարքավորումների ձեռք բերման մասին: Մինչդեռ քոլեջը իր համառ աշխատանքի, ինչպես նաև տարածաշրջանում իր տեսակի մեջ միակը լինելու շնորհիվ ընդգրկվեց մի մրցութային ծրագրում, որը կոչվում է «2007թ. աղքատության կրճատման, նախնական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտներում բարեփոխումների իրականացման ճանապարհով» ծրագիր: Քոլեջի առջև լուրջ խնդիրներ էր ծառացել:
Լինելու և չլինելու խնդիր կար: Մի կողմից նրա գոյությունը անհրաժեշտություն էր տարածաշրջանի համար, մյուս կողմից` աղքատության մեջ խարխափում էր, իր նվազ միջոցներով գոյատևելու խնդիրն էր դրված: Այսօր քոլեջը իր հնարավորություններով ոչ միայն չի զիջում տվյալ համակարգում եղած ուսումնական հաստատություններին, այլև առաջիններից մեկը կարելի է համարել և՛ հիմնանորոգված մասնաշենքի, և՛ նյութատեխնիկական բազայի ամրապնդման, ժամանակակից գույքով, սարքերով ու սարքավորում-ներով ապահովված լինելու, և՛ դասավանդող կադրերի որակավորման և՛ շրջանավարտների կրթությունը բուհերում շարունակելու, և՛ տարածաշրջանին որակյալ մասնագետներով ապահովելու գործում:
Հրաշալի նորգված է մասնաշենքը /530 մ 2 / մակերեսով նորագույն տեխնիկան, ժամանակակից սարքերը, սպորտ դահլիճի համար նախատեսված մարզասարքերը, խոհանոցային սարքավորումները լայն հնարավորություն են տվել քոլեջին, ուսանողների հետ տարվող աշխատանքը կատարյալ դարձնելու համար: Քոլեջում մեծ հեռանկարներ են բացվել նորագույն մասնագիտությունների դասավանդման, ուսուցման կարճաժամկետ դասընթացների կազմակերպման, գործատուների հետ համագործակցությունները ընդլայնելու, նրանց օժանդակությամբ նպատակային ուսուցման խնդիրը լուծելու համար:
Ուսուցման արդյունավետության բարձրացման խնդրում չափազանց կարևորվել է ծրագրի իրականացման հարցը, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նյութական, բարոյական օժանդակությունը քոլեջի աշխատակիցներին ոգևորում է և մղում նորանոր սխրանքների:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔՈԼԵՋԻ ՏՆՕՐԵՆ Խ. ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Ինչ զգացում է համակում Ձեզ ,երբ հետադարձ հայացքով նայում եք քոլեջը տնօրինելու Ձեր աշխատանքային 30 տարիներին .- Քչերին կարող էր բախտ վիճակվել այսպիսի պատկառելի , ոչ միայն ժամանակային ընդգրկմամբ այլև բովանդակությամբ խորը մի կյանք ամփոփելու աշխատանքային գործունեության մեջ: Կյանքում իմ տեղը գտնելու, միջավայրի համար օգտարկար լինելու, ունեցածս հնարավորությունը շնորհ եմ համարում: 1980թ. օգոստոսից կոմերտմիության շրջանային կոմիտեի քարտուղարի պաշտոնից ինձ գործուղեցին մասնաճյուղ որպես տնօրեն, ուր աշխատում եմ մինչև օրս և ներկայանում եմ Ձեզ 30 հոգսաշատ տարիների միջով անցած տնօրենի հոգու մակընթացություններով ու տեղատվություններով:
Ինչպիսի դժվարություններ եք հաղթահարել.- Կոլեկտիվը աշխատանքի յուրօրինակ դարբնոց է,ուր ուսուցման և դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքները ակնառու են: Մասնաճյուղի պայմաններում`շուրջ 30 տարի, թեև դժվար է եղել մասնագիտությունների փոփոխության խնդիրը, այնուամենայնիվ ուսումնական հաստատությունը իր գոյության 40 տարիների ընթացքում 32 մասնագիտությունների գծով տվել է 3760 շրջանավարտ: Մասնագիտությունների անընդհատ փոփոխությունն առաջ էր բերում դասավանդող կադրերի անըհնդհատ շարժ և վերջնաարդյունքում մասնաճյուղը տալիս էր կադրեր՝ տեխնիկկամ մեխանիկ-էլեկտրիկ մասնագիտությամբ, որը բնականաբար պիտի հանգեր մասնագետ կադրերի լճացմանը, հատկապես որ տնտեսական վիճակի փոփոխությունը առաջադրում էր նոր մասնագիտությունների պահանջ: Ճակատագրական էր մասնաճյուղի հարցը: Սկսվեցին որոնումներ խնդրի լուծման համար:Տվյալ պարագայում գտնվեց ճիշտ ելքը: 1993թ. մասնաճյուղը վերապրոֆիլավորվեց, այս անգամ դառնալով Երևանի ֆինանսանտնտեսագիտական տեխնիկումի մասնաճյուղ, խնդիր առաջադրելով նոր կոլեկտիվի հավաքագրման: Եվ հավաքվեց մի երիտասարդ կորիզ, որը կարող էր լուծել կրթօջախի առջև դրված խնդիրները:
Որն եք համարում առաջնահերթ խնդիր .- Կրթօջախն ունի բազմաթիվ հոգսեր, իր լուծումը պահանջող խնդիրներ, որի համար էլ կոչված է մեր կոլեկտիվը: Այն պատրաստ է քոլեջին առնչվող և նրա հոգսերը կիսող մարդկանց համատեղ ջանքերը ուղղել կրթության արդյունավետ և նպատակասլաց կազմակերպմանը: Հաշվի առնելով կրթօջախի կարևորությունը, դեռևս 1986թ., երբ ուսումնական հաստատություննարդեն 350 սովորող ուներ, ՀՀ կրթության ու գիտության նախարարության և գործադիր կոմիտեի նախաձեռնությամբ 1990թ. շինարարության պլանում մտցվեց նոր տիպային շենքի կառուցումը՝ ուսումնական շենքի և 150 տեղանոց հանրակացարանի համար: Սակայն բոլորիս հայտնի պատճառով շինարարությունը սահմանափակվեց հողային աշխատաքններով և սառեցվեց: 2005թ. ՀՀ կառավարության կողնից քոլեջինհատկացվեց 535 քառ. մ տարածքով մի մասնաշենք ,լիարժեք նորոգվեց , լրիվ նորացվեց և ամրապնդվեց նյութատեղնիկական բազան : Սակայն ,ուս. նոր շենք և հանրակացարան ունենալու պահանջը այսօր էլ ոչ միայն իր հրատապությունը չի կորցրել, այլև դարձել է օրվա խնդիր: Ասենք միայն, որ կրթօջախի 300 ուսանողներից Եղեգնաձոր քաղաքի բնակիչ են ընդամենը 54 հոգի: Հանրակացարանի պարագայում կրթօջախի գործունեություը իր առավել ծաղկումը կապրի, քանի որ ուսանողները հնարավորություն չունեն մնալու ,վերադառնում են իրենց բնակավայրերը ,իսկ դասերից հետո ծավալվող աշխատանքի մեջ է հնարավոր ճանաչել ուսանողներին, կարդալ նրանց հոգիները և նրանց նախասաիրություններին շունչ հաղորդել:
Ա յն առանձնահատուկը, որը բնորոշ է Ձեր ուսումնական հաստատությանը: Բոլորն էլ առիթ են ունեցել շփվելու ուսումնական հաստատության կոլեկտիվի հետ, ունեն իրենց կարծիքը և տպավորությունները:Ծնողական հոգատարությամբ շրջապատելով սովորողներին, կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ իր նվիրական գործն է համարում զգալ, թափանցել նրանց հոգու գաղտնարանները և, որպես շարժիչ ուժ նրանց դարձնել հասարակության համար ոչ միայն պիտանի իրենց մասնագիտությամբ, այլև ներշնչել նրանց ձգտելու կատարելության, դառնալու մարդ քաղաքացի: Մենք հպարտանում ենք նման շրջանավարտներով, որոնք մեր հասարակության օրինակելի անդամներն են: Ինչպես մանկավարժական շատ կոլեկտիվներ, այնպես էլ մեզ մոտ գերակշռվում է կանանց թիվը: Մի յուրահատուկ վերաբերմունք է պահանջվում նրանց հետ աշխատելու համար: Աշխատանքն էլ մի յուրահատուկ կիրք է, որին մարդ հանձնվում է գլխովի: Փխրուն ու քնքուշ հոգու տեր կանանց նման աշխատանքի դեպքում միայն ամենախոր հարգանքով ու ջերմ վերաբերմունքով կարող ես վարձահատույց լինել: Կոլեկտիվի տղամարդկանց առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում, որ թեև քչաթիվ են, բայց ընտանիքը պահպանող տղամադու կամքով գիշեր ու զօր իրենց տքնաջան աշխատանքով ամրացնում են մեր ուսումնական հաստատությունը: Աշխատանքային օրը վերջանում է, բայց գործը չի ավարտվում, մի տեսակ ափսոսանքով են բաժանվում իրարից: Իրար նկատմամբ մեծ հարգանք են տածում,ակամա հուզվում ես, երբ ականատեսն ես լինում ուշ ժամերին ուսանողների կամ աշխատակիցների, դռնապանին՝ բոլոր աշխատանքային օրվա հույզերի ու ապրումների ավանդապահին, բարի գիշեր մաղթելուն:

ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼԻՍ

ՎԱՐՔԻ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆ ՈՃԸ

Նույնիսկ ամենակատարյալ, բնությունից գեղեցկությամբ օժտված կինը կարող է լինել անհրապուրիչ` անբնական և շաբլոն, եթե նա չգիտե ինչպես դրանից օգտվել ու ինչպես ներկայանալ: Յուրաքանչյուր կին պետք է օժտված լինի դերասանական զգացումով ներդաշնակության, գեղարվեստականության, հիացումի նկատմամբ: Նազելիության նկատմամբ բնական հակումը «հիմնադրված է» յուրաքանչյուր կնոջ արյան մեջ, բայց այն պետք է զարգանա դեռևս ամենավաղ մանկությունից: Յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունն անհատական է և անկրկնելի: Երկվորյակները նույնիսկ ունեն տարբեր շարժումներ, խառնվածք, արտահայտչականություն և այլն:
Ամենից առաջ անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր կին ձգտի պահպանելու իր անհատական գեղեցկությունը: Նա պետք է արվեստով և հմտորեն ընդգծի իր ամբողջ բնական գեղեցիկ գծերը: Չկա ավելի վատ ձև, քան գեղեցկանալը նմանվելով: Շաբլոնացումը և միօրիանկությունը դիազրկում են կանանց ու նրանց դարձնում միանման, անհրապուրիչ... Կյանքում հաճախ կարելի է հանդիպել կանանց, որոնք շնորհված են բնական գեղեցկությամբ, բայց վանող են, անհրապուրիչ, քանզի անճաշակ նմանությունը վնասում է նրանց բնական գեղեցկությանը: Պահպանեք և ընդգծեք այն, ինչ ձեզ տվել է բնությունը:
Սառը գեղեցկությունը հաճելի չէ աչքին և այն հաջողություն չի բերում: Հաճախ կյանքում մեծ հաջողությունների են հասնում այն կանայք, որոնք չունենալով առանձնապես արտաքին գեղեցկություն, գրավում են շրջապատին հմայքով և հոգեկան գեղեցկությամբ: Արտահայտիչ, ոգեշնչող աչքերն ավելի շատ են շահում, քան կանացի մարմնի կանոնավոր ձևերի ու գծերի քանդակակերպ սառնությունը: Վարքագծի ջերմությամբ, սիրալիր ժպիտով, շարժումների նազելիությամբ կինն ավելի շատ է գրավում դեպի իրեն, քան երկրաչափորեն կանոնավոր գծերով մարմինը: Վարքի բնականությունը և չափը կնոջը տալիս են հմայք: Ցանկացած շինծու կեցվածքն ու նմանակումը տհաճ են և անհրապուրիչ են դարձնում նույնիսկ բնականից գեղեցիկ կանանց: Եղեք բնական, բայց չափավոր վարքագծում: Կնոջ գեղեցկության համար շատ կարևոր է պահպանել կանացիությունը կազմվածքի, հագուստի և շարժումների մեջ:
Ժամանակակից ապրելակերպը բոլոր մասնագիտությունների կանանց առջև բաց է արել հեգական աճի հնարավորություններ: Ազատագրման հետ որոշ կանայք, սակայն, կորցրին իրենց բնական կանացիությունը: Տղամարդու հետ հավասարությունը չի նշանակում կորցնել կանացի տեսքը: Կինը բնության նուրբ էակ է: Որպես սիրող մայր և կին նա պետք է ճառագայքի ջերմություն, հանդարտություն, քնքշություն: Ինտելեկտուալությամբ կինը կարող է գերազանցել տղամարդուն, կյանքում լինել նրան հավասար, բայց նա կկորցնի իր գեղեցկությունը, եթե զրկվի կանացիությունից: Ցանկացած կին պետք է ունենա իր գեղեցկության անհատական ոճը:
Եղեք բնական, կանացի, անկրկնելի ձեր գեղեցկությամբ` ահա միջոցներ, որոնցով դուք կարող եք գերել շրջապատողներին: